Մամիջանյանը ԵԽԽՎ-ում. Ներողություն Հունգարիային
Գրանցվել
Գրանցվել
Մամիջանյանը ԵԽԽՎ-ում Հունգարիայից ներողություն է պահանջել
1 ՀՈԿ 2025 12:31
Մամիջանյանը ԵԽԽՎ-ում  Հունգարիայից ներողություն է պահանջել

Մամիջանյանը ԵԽԽՎ-ում Հունգարիայից ներողություն է պահանջել

1 ՀՈԿ 2025 12:31
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում «Հունգարիայի կողմից Եվրոպայի Խորհրդի անդամակցության պարտավորությունների կատարումը» թեմայով զեկույցի քննարկման ժամանակ:
«2004 թվականին Հունգարիայում անցկացվող ՆԱՏՕ-ի միջոցառման ընթացքում ադրբեջանցի մասնակիցը քնած վիճակում կացնահարելով սպանեց Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին։ 2012 թվականին Հունգարիան այդ մարդասպանին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ նրան անմիջապես ներում շնորհվեց, ինչպես նաև տրվեց նոր զինվորական կոչում և բնակարան։ Այդ ժամանակվա Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը հայտարարեց, և ես մեջբերում եմ․ «Դատապարտված մարդասպանին պատվելը և նրան հերոսի վերածելը անընդունելի է»։ Այնուամենայնիվ, մինչ օրս Հունգարիայի իշխանությունները որևէ պաշտոնական ներողություն չեն հայտնել։ Նրանք պարտավոր են ներողություն խնդրել հայ ժողովրդից»,- հայտարարել է Մամիջանյանը։
Հիշեցրել է, որ հինգ տարի անց Ադրբեջանի կողմից փողերի լվացման սխեմայի քննության արդյունքում պարզվել է, որ հենց 2012 թվականին՝ Սաֆարովի արտահանձնման օրերին, ավելի քան 9 միլիոն ԱՄՆ դոլարի փոխանցումներ են կատարվել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գտնվող MKB բանկի հաշվին։ Ընդ որում, Հունգարիան այսօր էլ շարունակում է իր ոչ հայանպաստ, շատ դեպքերում էլ ակնհայտ հակահայ դիրքորոշմանը հավատարիմ մնալ։
«Այս տարի, երբ Եվրոպական Միության անդամ երկրները որոշեցին Հայաստանին տրամադրել «ոչ մահաբեր» ռազմական աջակցություն Եվրոպայի խաղաղության հիմնադրամից, Հունգարիան վետո դրեց այդ որոշման վրա։ Ավելին, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հարձակումից ընդամենը մի քանի ամիս առաջ Բուդապեշտը արդեն իսկ պայմանագրեր էր կնքել՝ օգնելու ադրբեջանական իշխանություններին Լեռնային Ղարաբաղում «գյուղերի վերակառուցման աշխատանքներում»,- նշել է Մամիջանյանը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել