Նյու Յորքի ոստիկանությունը չի համագործակցի ICE-ի հետ․Մամդանի
9 ՆՈՅ 2025 09:50

Նյու Յորքի ոստիկանությունը չի համագործակցի ICE-ի հետ․Մամդանի
9 ՆՈՅ 2025 09:50
Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տարած դեմոկրատ Զոհրան Մամդանին հայտարարել է իր առաջին սկզբունքային որոշումներից մեկի մասին, որն ուղղված է քաղաքի ներգաղթյալ համայնքների պաշտպանությանը։ Նա հստակեցրել է, որ մեգապոլիսի ոստիկանությունը չի համագործակցելու ԱՄՆ ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) հետ։
Իր այս դիրքորոշումը նորընտիր քաղաքապետը հստակ ներկայացրել է Spectrum News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Իմ պաշտոնավարման օրոք Նյու Յորքի ոստիկանությունը ևս չի աջակցելու ICE-ին, երբ [նրա գործակալները] կփորձեն ահաբեկել Նյու Յորքի բոլոր հինգ շրջանների բնակիչներին», - ասել է նա։
Այս հայտարարությունը դիտարկվում է որպես հստակ ուղերձ, որ քաղաքային իշխանությունները չեն մասնակցելու դաշնային միգրացիոն գործողություններին՝ փորձելով պաշտպանել բնակիչներին հնարավոր արտաքսումներից և ստուգումներից։
Ավելի վաղ՝ իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում, Զոհրան Մամդանին, որն ինքը ներգաղթյալ է, խոստացել էր, որ իր ղեկավարման օրոք մեգապոլիսը կմնա հավատարիմ իր արմատներին։ Նա ընդգծել էր, որ Նյու Յորքը «կմնա ներգաղթյալների քաղաք՝ կառուցված ներգաղթյալների կողմից, առաջ մղվող ներգաղթյալների կողմից և այժմ՝ գլխավորվող ներգաղթյալի կողմից»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել