ՄԱԿ-ի զեկույցն այն մասին, որ որ ՄԱԿ-ի զեկույցները գրեթե ոչ ոք չի կարդում
2 ՕԳՍ 2025 14:05

ՄԱԿ-ի զեկույցն այն մասին, որ որ ՄԱԿ-ի զեկույցները գրեթե ոչ ոք չի կարդում
2 ՕԳՍ 2025 14:05
ՄԱԿ-ի արդյունավետության բարձրացմանն ուղղված ներքին զեկույց է կազմվել, որը ներկայացվել է 2025 թվականի օգոստոսի 1-ին։ Այն պատրաստվել է «UN80» կոչվող բարեփոխումների աշխատանքային խմբի կողմից, որը ստեղծվել է կազմակերպության 80-ամյակի նախաշեմին՝ նպատակ ունենալով վերանայել և բարելավել ՄԱԿ-ի աշխատանքային ընթացակարգերը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ներկայացնելով զեկույցի արդյունքները, իր մտահոգությունն է հայտնել անցկացվող հանդիպումների և հրապարակվող զեկույցների ահռելի քանակի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ այս ծավալը ծանրաբեռնում է համակարգը և ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման պատճառ դառնում։
Ինչպես հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, 2023 թվականին ՄԱԿ-ն անցկացրել է հազարավոր հանդիպումներ և ստեղծել 1100 զեկույց, ինչը 20%-ով ավելի է, քան 1990 թվականին, փոխանցում է Reuters-ը: Սակայն դրանցից միայն 5%-ն է ներբեռնվել ավելի քան 5500 անգամ, մինչդեռ յուրաքանչյուր հինգերորդ զեկույցը չի հավաքել նույնիսկ հազար ներբեռնում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել