Մադագասկարի նախագահը թաքնվում է՝ բողոքի ցույցերի ֆոնին
14 ՀՈԿ 2025 10:30

Մադագասկարի նախագահը թաքնվում է՝ բողոքի ցույցերի ֆոնին
14 ՀՈԿ 2025 10:30
Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան թաքնվում է՝ իր կյանքին սպառնացող վտանգի պատճառով։ Այս քայլին նա դիմել է շաբաթներ տևող հակակառավարական բողոքի ցույցերից հետո։ Դրանք, ի սկզբանե, պայմանավորված են եղել ջրի և էլեկտրաէներգիայի սղությամբ, ինչպես նաև կոռուպցիայով։
Ավելի ուշ սոցիալական և տնտեսական պահանջներին ավելացել է նաև քաղաքական բաղադրիչը։ Ցուցարարները, որոնց հիմնական մասը երիտասարդներ են, պահանջում են նախագահի հրաժարականը. Իրավիճակն էլ ավելի է սրվել այն բանից հետո, երբ բանակի մի մասն անցել է ցուցարարների կողմը.
Ռաձուելինան հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության և շարունակում է ղեկավարել պետությունը անհայտ վայրից, որը ենթադրաբար գտնվում է արտերկրում. Միևնույն ժամանակ ընդդիմությունը պնդում է իմպիչմենտի անցկացման վրա։ Այս ձեռնարկի հաջողությունը, սակայն, կախված է հենց նախագահի կուսակցության պատգամավորների ձայներից։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել