Լուկաշենկոն կոչ է անում զարգացնել կրիպտոմայնինգը
14 ՆՈՅ 2025 11:41

Լուկաշենկոն կոչ է անում զարգացնել կրիպտոմայնինգը
14 ՆՈՅ 2025 11:41
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն կոչ է արել երկրում ակտիվորեն զարգացնել կրիպտոարժույթների մայնինգը՝ այն դիտարկելով որպես դոլարային կախվածությունից ազատվելու կարևոր գործիք։ Նա այս ոլորտը բնութագրել է որպես Բելառուսի էլեկտրաէներգետիկայի զարգացման գերակա ուղղություններից մեկը։
«Այժմ ամբողջ աշխարհը հիվանդ է գլոբալ խնդրով՝ ազատվել մեկ արժույթից՝ դոլարից կախվածությունից։ Եվ այս գործընթացը գնալով աճելու է։ Կրիպտոարժույթը, հավանաբար, այդ կախվածությունից դուրս գալու տարբերակներից մեկն է», - ասել է Լուկաշենկոն Բելառուսի ԱԷԿ-ի աշխատանքի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ, ինչպես մեջբերում է «БелТА» գործակալությունը։
Արձագանքելով մայնինգի անկայունության և ռիսկերի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցների մտահոգություններին՝ Բելառուսի նախագահը կոչ է արել չանհանգստանալ։
«Գայլերից վախեցողը՝ անտառ չի գնա», - պատասանել է նա՝ ընդգծելով իր վճռականությունը։
Սա առաջին անգամը չէ, որ Լուկաշենկոն խոսում է կրիպտոարժույթները զարգացնելու անհրաժեշտության մասին։ Այս տարվա մարտին նա արդեն հանձնարարել էր էներգետիկայի նախարար Ալեքսեյ Կուշնարենկոյին՝ երկրում առկա էլեկտրաէներգիայի ավելցուկն ուղղել մայնինգի զարգացմանը՝ այդպիսով խթանելով ոլորտի աճը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել