Լուկաշենկոն՝ Երևանն ու Բաքուն կհաշտվեն
Գրանցվել
Գրանցվել
Լուկաշենկոն հույս ունի՝ Երևանն ու Բաքուն կհաշտվեն
28 ՀՈԿ 2025 09:51
Լուկաշենկոն հույս ունի՝ Երևանն ու Բաքուն կհաշտվեն

Լուկաշենկոն հույս ունի՝ Երևանն ու Բաքուն կհաշտվեն

28 ՀՈԿ 2025 09:51
Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի։ «Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել։ Գազայում ավարտվել է երկամյա պատերազմը։ Սա միայն սկիզբն է, բայց հույս ունենք, որ սա լավ սկիզբ է», - ասել է Բելառուսի նախագահը Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի երրորդ միջազգային համաժողովում։
Հիշեցնենք, որ համաժողովին մասնակցում են շուրջ 40 պետությունների ներկայացուցիչների՝ Եվրոպայից մինչև Ասիա, Մերձավոր Արևելքից մինչև Հյուսիսային Ամերիկա։
Մինսկ են ժամանել նաև ներկայացուցիչներ ՀԱՊԿ-ից, ՇՀԿ-ից, ԱՊՀ-ից, Կարմիր խաչից, Միգրացիայի միջազգային կազմակերպությունից։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել