Լուկաս Սելարայանն այլևս չի խաղա Հայաստանի հավաքականում
7 ՆՈՅ 2025 11:07

Լուկաս Սելարայանն այլևս չի խաղա Հայաստանի հավաքականում
7 ՆՈՅ 2025 11:07
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը չի շարունակի ելույթները հավաքականում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
«Գիտեի, որ մինչև իմ հավաքական գալը նա ուզում էր կարիերան ավարտել ազգային թիմում: Ինքս խոսել եմ նրա հետ, բացատրել, որ այժմ թիմի համար դժվար շրջան է։ Եվ նա, ընդունելով այդ փաստը, նախորդ խաղերին միացավ թիմին: Իռլանդիայի դեմ խաղից հետո Սելարայանն ասաց, որ այլևս չի ուզում շարունակել ելույթները հավաքականում»,-ասել է Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Լուկաս Սելարայանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին էր միացել 2021 թվականին: Հարձակվողը ընտրանու կազմում անցկացրել է 26 հանդիպում:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել