Լոնդոնը փորձել է ոչ պաշտոնական կապ հաստատել Կրեմլի հետ
12 ՆՈՅ 2025 11:45

Լոնդոնը փորձել է ոչ պաշտոնական կապ հաստատել Կրեմլի հետ
12 ՆՈՅ 2025 11:45
Մտավախություն ունենալով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հայտնի է Կրեմլի հետ հարաբերությունները կարգավորելու իր ձգտումներով, կարող է Ուկրաինայի հարցով Մոսկվայի հետ առանձին գործարքի գնալ, բրիտանական իշխանությունները փորձել են ոչ պաշտոնական կապի ուղի հաստատել Ռուսաստանի հետ։ Սակայն, ինչպես հայտնում է Financial Times-ը, այդ փորձը որևէ արդյունքի չի հանգեցրել։
Ըստ պարբերականի՝ այս տարվա սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը զանգահարել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովին։ Լոնդոնի նպատակն էր ոչ պաշտոնական շփում հաստատել Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի հետ՝ առանց միջնորդների ուղիղ կերպով փոխանցելու Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի և եվրոպական մյուս երկրների հստակ ու անզիջում դիրքորոշումը։
Կրեմլը, ի դեմս նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, հաստատել է զանգի փաստը, սակայն ներկայացրել է ձախողման իր վարկածը՝ պատասխանատվությունը դնելով բրիտանական կողմի վրա։
«Շփման ընթացքում մյուս կողմից կար եվրոպական դիրքորոշումը քննարկելու ուժեղ ցանկություն, բայց բացակայում էր մեր դիրքորոշումը լսելու որևէ մտադրություն կամ ցանկություն։ Բնականաբար, կարծիքների փոխադարձ փոխանակման անհնարինության պատճառով երկխոսությունը չիրականացավ», - հայտարարել է Պեսկովը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել