Լոնդոնը հետևում է ՀՀ իշխանության և եկեղեցու հարաբերություններին. Ստեֆեն Դաութի
18 ՆՈՅ 2025 10:54

Լոնդոնը հետևում է ՀՀ իշխանության և եկեղեցու հարաբերություններին. Ստեֆեն Դաութի
18 ՆՈՅ 2025 10:54
Միացյալ Թագավորությունը ուշադիր հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին և ակնկալում է, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական շրջանակներին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պետնախարար Ստեֆեն Դաութին՝ պատասխանելով խորհրդարանի անդամ Բրենդան Օ'Հարայի գրավոր հարցմանը։
Շոտլանդիայի ազգային կուսակցությունը ներկայացնող պատգամավորը հետաքրքրվել էր, թե արտաքին գործերի նախարարը ի՞նչ քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ՝ կապված «Հայաստանի կառավարության կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ ենթադրյալ հարձակումների» հետ, և ի՞նչ դիվանագիտական քայլեր է ձեռնարկում՝ եկեղեցու պաշտպանությունն ապահովելու համար։
Ի պատասխան՝ նախարար Դաութին նշել է, որ բրիտանական կողմն ակնկալում է պատշաճ իրավական գործընթացի ապահովում, որի շրջանակում բոլոր անձանց նկատմամբ կցուցաբերվի օրենքով սահմանված արդար վերաբերմունք, իսկ դատական վարույթները կմնան թափանցիկ և անաչառ։
«Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ամբողջ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության իրավունքի խթանմանն ու պաշտպանությանը», - եզրափակել է բրիտանացի պաշտոնյան։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար