Լիտվան ու Էստոնիան հաստատել են ԱՄՆ օգնության կրճատումը
6 ՍԵՊ 2025 10:49

Լիտվան ու Էստոնիան հաստատել են ԱՄՆ օգնության կրճատումը
6 ՍԵՊ 2025 10:49
Լիտվան և Էստոնիան հաստատել են ԱՄՆ-ի ռազմական օգնության կրճատումը: Խոսքը մի քանի հարյուր միլիոն եվրոյի մասին է։ այդ մասին հայտնում է Der Spiegel-ը:
Պենտագոնը Բալթյան երկու պետություններին հայտնել է, որ Վաշինգտոնը «կզրոյացնի այսպես կոչված 333 ծրագրի ֆինանսավորումը, որը վերաբերում է ամերիկյան ռազմական տեխնիկայի գնմանը», հաստատել է Լիտվայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ Վայդոտաս Ուրբելիսը:
Ուրբելիսը հայտարարել է, որ Լիտվայում 333 ծրագիրը, որը մոտենում է ավարտին, տարիներ շարունակ կազմել է ռազմական աջակցության ընդհանուր ծավալի մինչև 80%-ը: Այնուամենայնիվ, կրճատումները չեն ազդի տարածաշրջանում ամերիկյան զորքերի ներկայության վրա, որոնք ֆինանսավորվում են բյուջեի այլ հոդվածներից:
Լիտվայի Պաշտպանության նախարարության աշխատակցի խոսքով, կրճատումները կվերաբերեն ոչ միայն Բալթյան երկրներին, այլև Արևելյան Եվրոպայի, փաստացի՝ Ռուսաստանին սահմանակից բոլոր երկրներին:
Սպիտակ տան աղբյուրները հաստատել են, որ այդ գործողությունները «քննարկվել են եվրոպական երկրների հետ» և համապատասխանում են Թրամփի կողմից ստորագրված՝ օտարերկրյա պետություններին ամերիկյան օգնության վերաբաշխման մասին հրամանագրին:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել