Լիբանանի բանակը պահանջում է զինաթափել «Հըզբոլլահին»
6 ՍԵՊ 2025 10:38

Լիբանանի բանակը պահանջում է զինաթափել «Հըզբոլլահին»
6 ՍԵՊ 2025 10:38
Լիբանանի բանակը ծրագիր է ներկայացրել կառավարությանը՝ առաջարկելով մինչև 2025 թվականի վերջը զենքի կիրառման պետական մենաշնորհ սահմանել։
Դա նշանակում է, որ «Հըզբոլլահը» պետք է զինաթափվի: Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ կառավարությունը հաստատել է նախագիծը, թեև դեմ արտահայտվողներ ևս եղել են:
Նշվում է, որ իշխանությունը հույս ունի ստանալու շարժման համաձայնությունը՝ քաղաքացիական բախումներից խուսափելու համար:
Թեման հրատապ է դարձել, քանի որ Իսրայելից հայտարարել են՝ եթե «Հըզբոլլահը» չընդունի զինաթափման ծրագիրը, ՑԱԽԱԼ-ը կշարունակի Լիբանանում ռազմական գործողությունները:
Բենիամին Նեթանյահուի գրասենյակից նախազգուշացրել են՝ «Իսրայելը ուշադիր հետևում է Լիբանանում զարգացումներին և կանի հնարավորը՝ իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»: Իսկ ավելի պարզ դա նշանակում է ռազմական ակտիվ գործողություններ Լիբանանի տարածքում, որից փորձում է ապահովագրվել երկրի կառավարությունը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել