Լևոն Արոնյանը՝ Հայաստանը ներկայացնելու մասին | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Իմ հետ գալը և խաղալը Հայաստանից լուրջ չի ընդունվի իմ կողմից. Լևոն Արոնյան
26 ՀՈՒԼ 2025 09:38
Իմ հետ գալը և խաղալը Հայաստանից լուրջ չի ընդունվի իմ կողմից. Լևոն Արոնյան

Իմ հետ գալը և խաղալը Հայաստանից լուրջ չի ընդունվի իմ կողմից. Լևոն Արոնյան

26 ՀՈՒԼ 2025 09:38
Իմ հետ գալը և խաղալը Հայաստանից լուրջ չի ընդունվի իմ կողմից, դա իմ համար փակ էտապ է: Այդ մասին «Ազատություն ռադիոկայան»-ի հետ զրույցում հայտարարել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Անդրադառնալով թեմային, որ ինքը այլևս Հայաստանը չի ներկայացնում՝ Արոնյանը նշել է՝ այդ որոշման պատճառը եղել է Հայաստանում հարգանքի պակասի զգացումը․
«Գիտեք, դա ազդում է մարդու վրա, երբ դու զգում ես, որ քո նկատմամբ այն վերաբերմունքը չկա, որին դու արժանի ես ու որի համար միշտ պայքարել ես։ Եթե թույլ տաս քեզ անարգել, դու էլ չես կարող քեզ հարգել։ Դրա համար այդ պահին դա այն քայլն էր, որին ես պետք է գնայի, որ շարունակեի հաջողությունների հասնել շախմատում և կարողանայի օգտակար լինել Հայաստանին և հայ ազգին»,-հայտնել է շախմատիստը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել