Լեհաստանը զորք կուղարկի Ուկրաինա՝ ԱԹՍ խոցել սովորելու․Դոնալդ Տուսկ
12 ՍԵՊ 2025 05:18

Լեհաստանը զորք կուղարկի Ուկրաինա՝ ԱԹՍ խոցել սովորելու․Դոնալդ Տուսկ
12 ՍԵՊ 2025 05:18
Լեհաստանը դարձավ փաստացի առաջին եվրոպական երկիրը, որը ոչ միայն հայտարարեց, որ զորքեր կուղարկի Ուկրաինա, այլև հայտարարեց, որ դրա համար չի սպասի պատերազմի ավարտին։ Սակայն նպատակը Ուկրաինայի պաշտպանությանը մասնակցելը չէ։
Լեհ զինվորականները կմեկնեն Ուկրաինա՝ անօդաչու թռչող սարքեր խոցելու հմտությունները սովորելու համար։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին ռուսական շուրջ մեկ տասնյակ անօդաչուներ խախտել էին Լեհաստանի օդային սահմանը։ Ըստ լեհական պաշտոնական աղբյուրների, այդ երկրի օդային տարածք մուտք գործած բոլոր ԱԹՍ-ները խոցվել են։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել