Լեհաստանը կխոցի ռուսական ԱԹՍ-ներն առանց ՆԱՏՕ-ի թույլտվության
25 ՍԵՊ 2025 11:20

Լեհաստանը կխոցի ռուսական ԱԹՍ-ներն առանց ՆԱՏՕ-ի թույլտվության
25 ՍԵՊ 2025 11:20
Լեհաստանը պատրաստվում է փոփոխություններ կատարել արտասահմանում զինվորականների տեղակայման մասին օրենքում, որոնք թույլ կտան իր զինված ուժերին խոցել ռուսական օբյեկտները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), Ուկրաինայի օդային տարածքում՝ առանց ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության նախնական հավանությունը ստանալու։ Այս քայլի նպատակն է վերականգնել արագ արձագանքման լիազորությունները, որոնցից Վարշավան զրկվել էր 2022 թվականին ընդունված օրենքով։
Ինչպես հաղորդում է Gazeta Wyborcza-ն, պաշտպանության նախարարության կողմից հունիսին ներկայացված օրինագիծը, ամենայն հավանականությամբ, կընդունվի արագացված ընթացակարգով։
Խնդիրը բխում է 2022 թվականին՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից մեկ օր առաջ, նախորդ «Իրավունք և արդարություն» (PiS) կուսակցության կառավարության կողմից կատարված օրենսդրական փոփոխությունից։ Այդ փոփոխությունը պարտադիր դարձրեց Լեհաստանի զինված ուժերի՝ արտասահմանում գործելու համար ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և ընդունող երկրի համաձայնության ստացումը։ Ավելի ուշ ռուսական ազդեցությունը հետաքննող հանձնաժողովը քննադատեց այս փոփոխությունը՝ նշելով, որ այն զրկել է Վարշավային Ուկրաինայից կամ Բելառուսից սահմանը հատող ԱԹՍ-ների դեմ ինքնուրույն գործելու իրավունքից։
Ներկայիս իշխող կոալիցիան մտադիր է վերացնել այդ սահմանափակումները՝ որդեգրելով «սկզբում կրակիր, հետո հարցրու» սկզբունքը։ Այս մոտեցումը զինվորականներին կտրամադրի ավելի մեծ ճկունություն՝ սպառնալիքներին արձագանքելու համար։
Այս նախաձեռնության հրատապությունը պայմանավորված է նաև վերջին իրադարձություններով։ Սեպտեմբերի սկզբին Լեհաստանը խոցեց ենթադրաբար ռուսական անօդաչու թռչող սարքեր, որոնք մուտք էին գործել իր օդային տարածք։ Սա դարձավ առաջին դեպքը, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը հակամարտության ընթացքում կրակ բացեց ռուսական օբյեկտների ուղղությամբ։
Այս ամենի հաշվարկով, օրենսդրական փոփոխությունը ոչ միայն տեխնիկական բնույթ է կրում, այլև ռազմաքաղաքական։ Ընդ որում, որոշ փորձագետներ չեն բացառում, որ Լեհաստանի փորձը կարող է վարակիչ լինի Արևելյան Եվրոպայի այլ երկրների համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել