Լեհաստանը խոցել է 10 «Շահեդ» ԱԹՍ և զորակոչ հայտարարել
10 ՍԵՊ 2025 05:06

Լեհաստանը խոցել է 10 «Շահեդ» ԱԹՍ և զորակոչ հայտարարել
10 ՍԵՊ 2025 05:06
Լեհաստանն առաջին անգամ խոցել է «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր. հաղորդվում է 10 խոցված ԱԹՍ-ի մասին: Դրոնների ներխուժման պատճառով Լեհաստանը հայտարարել է պահեստազորի շտապ զորակոչ:
Ըստ ԶԼՄ-ների և մոնիթորինգային ալիքների տվյալների՝ Լեհաստանի օդային տարածք է մուտք գործել առնվազն 10 անօդաչու թռչող սարք:
Լեհաստանի զինված ուժերը սա որակել են որպես ագրեսիայի ակտ և սահմանների աննախադեպ խախտում:
BBC-ն նշում է, որ այս «օբյեկտների» խոցումը կարող է դառնալ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի նոր փուլ:
Լրագրողները ընդգծում են, որ սա կարող է լինել 2022 թվականից ի վեր առաջին դեպքը, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ուղղակիորեն առնչվել է ռուսական սպառնալիքի հետ:
Լեհաստանն արագացված կարգով զորակոչ է հայտարարել տարածքային պաշտպանության պահեստազորի համար՝ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի պատճառով,-հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Այլ պետական ծառայություններ նույնպես բերվել են բարձր պատրաստվածության վիճակի:
Անօդաչուների ներխուժման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է չորս օդանավակայանների աշխատանքը։
Չեն աշխատում Վարշավայի գլխավոր՝ Շոպենի անվան օդանավակայանը, ինչպես նաև Վարշավա-Մոդլին, Ժեշուվ-Յասիոնկա (Ուկրաինային ամենամոտ) և Լյուբլին օդանավակայանները:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել