Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական գործունեության պատճառով․ CNN
10 ՍԵՊ 2025 05:47

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական գործունեության պատճառով․ CNN
10 ՍԵՊ 2025 05:47
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության կայքում տեղադրված օդաչուներին ուղղված ծանուցման (NOTAM) համաձայն՝ Վարշավայի Շոպենի անվան օդանավակայանը և Լեհաստանի առնվազն երկու այլ օդանավակայաններ փակվել են «պետական անվտանգության ապահովման հետ կապված չպլանավորված ռազմական գործունեության պատճառով», գրում է CNN-ը:
NOTAM-ի համաձայն՝ Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Ժեշուվ-Յասիոնկա օդանավակայանը նույնպես փակվել է։ Օդանավակայանը ՆԱՏՕ-ի Ուկրաինային տրամադրվող օգնության լոգիստիկ կենտրոն է եղել, չնայած Միացյալ Նահանգները այս տարվա սկզբին իր ուժերը դուրս է բերել բազայից։
NOTAM-ի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Վարշավայից հարավ-արևելք գտնվող Լեհաստանի Լյուբլին քաղաքի օդանավակայանը նույնպես անհասանելի է եղել ռազմական գործողությունների պատճառով, հաղորդում է լրատվականը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել