Լեհաստանը 40 հազար զինվոր կտեղակայի սահմանին
Գրանցվել
Գրանցվել
Լեհաստանը կտեղակայի 40 հազար զինվոր Բելառուսի և Ռուսաստանի սահմաններին
11 ՍԵՊ 2025 16:18
Լեհաստանը կտեղակայի 40 հազար զինվոր Բելառուսի և Ռուսաստանի սահմաններին

Լեհաստանը կտեղակայի 40 հազար զինվոր Բելառուսի և Ռուսաստանի սահմաններին

11 ՍԵՊ 2025 16:18
Լեհաստանը Բելառուսի և Ռուսաստանի սահմաններին լրացուցիչ զորքեր կտեղակայի
Լեհաստանի իշխանությունները որոշել են առաջիկա օրերին մոտ 40 հազար զինվոր տեղակայել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին։ Այդ մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը, փոխանցում է Anadolu Agency-ն։
«Հենց այդպես ռազմական զորավարժություններից սկսվեց պատերազմը Ուկրաինայում։ Հետևաբար, լեհ զինվորականները պատրաստվում են դրան։ Առաջիկա օրերին սահմանին կլինի մոտ 40 հազար մեր զինծառայող», - ասել է Տոմչիկը։ Նրա խոսքով՝ սա կլինի «համարժեք պատասխան» ռուս-բելառուսական «Զապադ-2025» ռազմական զորավարժությունների մեկնարկին։
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Մինսկի համատեղ զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 12-16-ը Բելառուսի տարածքում։ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ զորավարժությունները բացառապես պաշտպանական բնույթ ունեն։ Նրա խոսքով՝ զորավարժությունների ընթացքում կմշակվի Համընդհանուր պետության դեմ ուղղված հնարավոր ագրեսիայի կանխման սցենարը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին մեկնաբանել էր Ռուսաստանի և Բելառուսի առաջիկա զորավարժությունները։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել