Լեհաստանը փակ է պահում սահմանը՝ խափանելով ԵՄ-Չինաստան առևտուրը
18 ՍԵՊ 2025 11:11

Լեհաստանը փակ է պահում սահմանը՝ խափանելով ԵՄ-Չինաստան առևտուրը
18 ՍԵՊ 2025 11:11
Լեհաստանը, Բելառուսում ռազմական զորավարժությունների պատճառով սահմանը փակելով, խոչընդոտել է ԵՄ-ի և Չինաստանի միջև առևտրին։ Այդ մասին գրում է Politico-ն՝ նշելով, որ Ռուսաստանի և Բելառուսի ռազմական զորավարժություններն, իհարկե, ավարտվել են, սակայն Լեհաստանը չի շտապում բացել իր սահմանները՝ դրանով իսկ խոչընդոտելով Չինաստանի և Եվրամիության միջև 25 միլիարդ եվրո տարեկան ծավալով առևտրային հոսքը:
Հատկապես կարևոր է, որ փակումը ազդում է առևտրային երթուղու վրա, որով տեղափոխվում է Չինաստանի և Եվրամիության միջև երկաթուղային բեռների 90%-ը: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ի-ն երկուշաբթի օրը ժամանել է Վարշավա՝ բանակցություններ վարելու իր լեհ գործընկեր Ռադոսլավ Սիկորսկու հետ:
«Բանակցությունների ընթացքում բացարձակապես հստակ արձանագրվեց, որ այս իրավիճակում առևտրի տրամաբանությունը, որը նաև ձեռնտու է մեզ, փոխարինվում է անվտանգության տրամաբանությամբ: Եվ նախարար Սիկորսկին դա շատ հստակ արտահայտեց»,- հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պավել Վրոնսկին: Նա հավելել է, որ չինական կողմը սահմանը բացելու վերաբերյալ ուղղակի պահանջներ չի ներկայացրել:
Այս զարգացումներից, անկասկած, գոհ են Միացյալ Նահանգները: «Ես գրեթե վստահ եմ, որ Վաշինգտոնը ավելի քան գոհ է այդ երթուղիների՝ գոնե ժամանակավոր փակումից, քանի որ դրանք ճնշում են գործադրում Եվրամիության վրա՝ պահանջելով լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի՝ Չինաստան մատակարարումների վրա»,- հայտարարել է Լեհաստանի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Պյոտր Կրավչիկը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել