Լեհաստանը հաստատել է՝ F-16 կործանիչը բնակելի տուն է խոցել
19 ՍԵՊ 2025 08:18

Լեհաստանը հաստատել է՝ F-16 կործանիչը բնակելի տուն է խոցել
19 ՍԵՊ 2025 08:18
Լեհաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ երկրի արևելքում բնակելի տան վրա ընկած հրթիռը արձակվել է լեհական F-16 կործանիչից, այլ ոչ թե անօդաչու թռչող սարքից։
Այս մասին TVN հեռուստաալիքի եթերում հայտնել է հատուկ ծառայությունների համակարգող նախարար Տոմաշ Սեմոնյակը։
Նախկինում Վարշավան հայտարարել էր, թե շենքը վնասվել է ԱԹՍ-ից։ Սակայն լրատվամիջոցների կողմից հրապարակված հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ իրականում դա եղել է զինված ուժերի կողմից արձակված հրթիռ։
«Ամեն ինչ վկայում է, որ սա եղել է մեր ինքնաթիռից արձակված հրթիռ՝ Լեհաստանը և մեր քաղաքացիներին պաշտպանելու նպատակով։ Զինվորականները պատրաստ են փոխհատուցել հասցված վնասը», — նշել է Սեմոնյակը։
Նրա խոսքով՝ քննությունն ընթացքի մեջ է, և մասնագետները շարունակում են ուսումնասիրել բեկորները՝ պարզելու բոլոր հանգամանքները։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել