Եղել է նաև 24 ժամ, եղել է նաև 100 օր․ Լավրովը՝ Թրամփի 50-օրյա վերջնագրի մասին
15 ՀՈՒԼ 2025 12:24

Եղել է նաև 24 ժամ, եղել է նաև 100 օր․ Լավրովը՝ Թրամփի 50-օրյա վերջնագրի մասին
15 ՀՈՒԼ 2025 12:24
Մոսկվան ցանկանում է հասկանալ, թե ինչ է կանգնած Թրամփի հայտարարության հետևում Ուկրաինայում 50 օրում կարգավորում իրականացնելու մասին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։ «Հիսուն օր, նախկինում եղել է նաև 24 ժամ, եղել է նաև 100 օր, մենք այս ամենն անցել ենք», — հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարարը և հավելել, որ ԱՄՆ նախագահը ինքն էլ ճնշումների տակ է։
«Հստակ է, որ նա գտնվում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավարության անպարկեշտ ճնշման տակ, որոնք անամոթ կերպով աջակցում են Զելենսկու պահանջներին՝ շարունակել նրան ժամանակակից, այդ թվում՝ հարձակողական զենքերով մատակարարել՝ արևմտյան երկրների հարկատուներին ավելի ու ավելի մեծ վնաս հասցնելու հաշվին», նշել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը չի հավատում, թե Ուկրաինան ցանկանում է խաղաղություն։ Այստեղ էլ տեսնում է Եվրոպայի միջամտությունը։ «Եվրոպացի առաջնորդները Կիևին արգելում են բանակցություններ վարել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել