Լավրովը և Ռուբիոն քննարկել են Պուտին-Թրամփ հանդիպումը
Գրանցվել
Գրանցվել
Լավրովը և Ռուբիոն քննարկել են Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստումը
21 ՀՈԿ 2025 05:17
Լավրովը և Ռուբիոն քննարկել են Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստումը

Լավրովը և Ռուբիոն քննարկել են Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստումը

21 ՀՈԿ 2025 05:17
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրույցի մասին հայտնել են և՛ Պետդեպարտամենտը, և՛ ՌԴ ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցը նվիրված է եղել երկու երկրների նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի զրույցից հետո ձեռնարկվելիք հետագա քայլերին։ Նախագահները զրուցել էին հոկտեմբերի 16-ին՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Այդ զրույցը տեղի էր ունեցել նախքան ԱՄՆ առաջնորդի հանդիպումը Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Ըստ Պետդեպարտամենտի հաղորդագրության՝ «պետքարտուղարն ընդգծել է առաջիկա շփումների կարևորությունը՝ որպես հնարավորություն Մոսկվայի և Վաշինգտոնի համար՝ համագործակցելու ռուս-ուկրաինական պատերազմի երկարաժամկետ կարգավորմանն ուղղված քայլերում՝ նախագահ Թրամփի տեսլականին համապատասխան»։
Ռուսական կողմն իր հերթին նշել է, որ «տեղի է ունեցել կառուցողական քննարկում հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ՝ ի շահ այն պայմանավորվածությունների իրագործման», որոնք ձեռք էին բերել Պուտինն ու Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթվա ընթացքում երկրները կկազմակերպեն բարձր մակարդակի բանակցություններ, որոնց կհաջորդի առաջնորդների հանդիպումը Բուդապեշտում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել