ԱՄՆ-ն լսում է Ռուսաստանին. Լավրով
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ-ը սկսում է լսել Ռուսաստանին հակամարտության պատճառների հարցում․ Լավրով
8 ՍԵՊ 2025 10:18
ԱՄՆ-ը սկսում է լսել Ռուսաստանին հակամարտության պատճառների հարցում․ Լավրով

ԱՄՆ-ը սկսում է լսել Ռուսաստանին հակամարտության պատճառների հարցում․ Լավրով

8 ՍԵՊ 2025 10:18
Ռուսաստանին «տնտեսության կործանում» են կանխատեսում Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայից ի վեր, սակայն վիճակագրությունը խոսում է հակառակի մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարը՝ ՄԳԻՄՕ-ի ուսանողների հետ հանդիպմանը։ Լավրովը նաև մի շարք այլ ուշագրավ ուղերձներ է հղել։
▪️Արևմուտքի գործողությունները, որոնք պահանջում են հրաժարվել ռուսական էներգակիրներից, խաթարում են Մոսկվայի գործընկեր երկրների տնտեսությունը:
▪️Ռուսաստանը չի ուզում որևէ մեկին վրեժ լուծել, չի հրաժարվում նախկին արևմտյան գործընկերներից, սակայն կհաշվի առնի նրանց նախկին գործողությունները:
▪️Ռուսաստանը չի ուզում պատեր կառուցել, պատրաստ է երկխոսության բոլորի հետ, սակայն ուզում է հավասարազոր երկխոսություն:
▪️ԱՄՆ-ը սկսում է լսել Ռուսաստանին հակամարտության առաջնային պատճառների մասին, այդ թվում՝ ռուսերենի ոչնչացման հարցի շուրջ:
▪️Ալյասկայում տեղի ունեցած զրույցը ցույց տվեց, որ Դոնալդ Թրամփը հասկանում է Ուկրաինայի հարցերը լուծելու անհրաժեշտությունը՝ հիմնվելով հակամարտության բոլոր մասնակիցների ազգային շահերի վրա:
▪️Ռուսաստանը և ԱՄՆ-ը կարող են ունենալ ընդհանուր տնտեսական շահեր, այդ թվում՝ աշխատանքը Արկտիկայում և տիեզերքում:
▪️Ռուսաստանը և ԱՄՆ-ը կարող են համագործակցել արհեստական բանականության ոլորտում, սակայն անհրաժեշտ կլինի բարձրացնել փոխադարձ վստահությունը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել