Լավրովը փաստացի խոստովանեց՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության չեն եկել
11 ՆՈՅ 2025 16:00

Լավրովը փաստացի խոստովանեց՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության չեն եկել
11 ՆՈՅ 2025 16:00
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ ներկայացնելով Մոսկվայի դիրքորոշումը միջուկային անվտանգության, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների և Եվրոպայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նրա գլխավոր ուղերձը միջուկային զսպման հարցում Ռուսաստանի վճռականությունն էր։
«Եթե միջուկային տերություններից որևէ մեկը միջուկային զենքի փորձարկում անցկացնի, Ռուսաստանը կանի նույնը», - ընդգծել է Լավրովը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանը, գիտակցելով մեծ տերությունների պատասխանատվությունը միջուկային պատերազմ թույլ չտալու հարցում, առաջարկում է մեկ տարով երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի սահմանափակումները։
Խոսելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հնարավոր հանդիպման մասին՝ Լավրովը նշել է, որ եթե Վաշինգտոնը վերսկսի իր նախաձեռնությունը, ապա «Բուդապեշտը Ռուսաստանի համար կլինի Պուտինի և Թրամփի հանդիպման նախընտրելի վայրը»։ Նա հերքել է Թրամփի հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը վերսկսել է միջուկային փորձարկումները՝ ընդգծելով, որ Մոսկվան պատրաստ է քննարկել ամերիկյան կողմի մտահոգությունները։
Լավրովը հիշեցրել է, որ Պուտինն ու Թրամփն Անքորիջում հասել էին որոշակի փոխըմբռնման, և դրանից հետո պետք է հաջորդեր երկու երկրների ԱԳՆ-ների, զինվորականների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հանդիպումը։
ՌԴ ԱԳ նախարարը կոշտ գնահատականներ է հնչեցրել եվրոպական մի շարք երկրների հասցեին։ Նրա խոսքով՝ «նացիզմի հայրենիք Գերմանիան» այլևս զղջում չի զգում և ձգտում է դառնալ «Եվրոպայի գլխավոր ռազմական ուժը»։
Անդրադառնալով Մերձբալթյան երկրներին՝ Լավրովը նշել է, որ նրանք գերագնահատում են իրենց նշանակությունը, և որ ԵՄ-ում նրանց «հանձնարարված է հնարավորինս շատ ստորություններ անել Ռուսաստանի հետ հարաբերություններում»։
Մեծ Բրիտանիայի մասին խոսելիս նա ընդգծել է, որ Բրիտանական կայսրությունն այլևս գոյություն չունի, իսկ Լոնդոնի դերն այժմ հակամարտային իրավիճակներ հրահրելն է։ Ըստ նրա՝ Եվրոպան անհաջող չէ ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցում իր դիրքորոշմանը հակելու փորձերում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել