Լավաշը՝ աշխարհի լավագույն հացերի ցանկում
25 ՀՈԿ 2025 08:54

Լավաշը՝ աշխարհի լավագույն հացերի ցանկում
25 ՀՈԿ 2025 08:54
CNN-ը կազմել է հացի 50 լավագույն տեսակների համաշխարհային վարկանիշային աղյուսակը։ Ցանկում ընդգրկվել է նաև հայկական լավաշը: Լրատվամիջոցը նաև հացի հետ կապված հայկական ավանդույթներին, սովորույթներին է անդրադարձել։
«Երբ ձեր հայ սկեսուրը ձեզ է մոտենում տակառագոտու չափի հացը ձեռքին, մի զարմացեք. լավաշը հարստություն և բարգավաճում է խորհրդանշում։ Հնարավոր է՝ դա պայմանավորված է նրանով, որ լավաշ թխելու համար ընկերներ են պետք։ Ավանդական հացը թխելու համար կանայք խմբերով հավաքվում են՝ խմորը հունցելու և ձգելու համար՝ խոտով կամ բրդով լցված տակդիրի վրա։ Հմուտ ձեռք է պետք հսկայական շերտերը կավե վառարանների ներսը սեղմելու համար, որտեղ դրանք արագ թխվում են։ Հացն այնքան կարևոր է հայկական մշակույթի համար, որ այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»,- գրում է CNN-ը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել