Լատվիան հերքում է դեսպանի խոսքերը «Զանգեզուրի միջանցքի» մասին
Գրանցվել
Գրանցվել
Լատվիայի ԱԳՆ-ն հերքել է դեսպանի խոսքերը «Զանգեզուրի միջանցքի» մասին
27 ՀՈԿ 2025 11:16
Լատվիայի ԱԳՆ-ն հերքել է դեսպանի խոսքերը «Զանգեզուրի միջանցքի» մասին

Լատվիայի ԱԳՆ-ն հերքել է դեսպանի խոսքերը «Զանգեզուրի միջանցքի» մասին

27 ՀՈԿ 2025 11:16
Լատվիայի ԱԳՆ-ը պաշտոնական պարզաբանում է ներկայացրել Ադրբեջանում իր դեսպան Էդգարս Սկույայի հարցազրույցի վերաբերյալ, որտեղ դիվանագետն օգտագործել էր «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ առաջացնելով լայն արձագանք։ Ի պատասխան «Կովկասի խրոնիկա» պարբերականի հարցմանը՝ Լատվիայի ԱԳՆ-ն հստակորեն սահմանազատվել է դեսպանի արտահայտությունից՝ ընդգծելով, որ այն չի արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը։
Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական Report.az լրատվականին տված հարցազրույցում դեսպան Սկույան խոսել էր այսպես ասած «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Սա հարցեր էր առաջացրել, քանի որ Հայաստանի իշխանությունները կտրականապես մերժում են նման տրամաբանությունը, իսկ եզրույթը բացակայում է միջազգային պաշտոնական փաստաթղթերից, այդ թվում՝ Վաշինգտոնյան համաձայնագրերից։
Ի պատասխան հարցմանը՝ Լատվիայի ԱԳՆ-ն ընդգծել է իր հավատարմությունը միջազգային համաձայնագրերին և գործընկեր երկրների դիրքորոշումներին։ «Պաշտոնական հայտարարություններում և իր դիրքորոշումն արտահայտելիս Լատվիան օգտագործում է միջազգայնորեն ճանաչված տերմինաբանություն»,- ասված է նախարարության մեկնաբանության մեջ։
ԱԳՆ-ն հստակեցրել է, որ տարածաշրջանային տրանսպորտային կապերի վերաբերյալ ցանկացած պաշտոնական հղում հիմնված է 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնյան համաձայնագրում ամրագրված սահմանումների վրա, որը հայտնի է որպես «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)։ Նախարարությունը շեշտել է, որ «այս տերմինաբանությունն արտացոլում է Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային գործընկերների ընդհանուր փոխըմբռնումը»։
Ինչ վերաբերում է դեսպանի խոսքին, ապա ԱԳՆ-ն այն որակել է որպես անձնական կարծիք։
Եզրափակելով՝ Լատվիան վերահաստատել է իր աջակցությունը Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցությանը նպաստող տրանսպորտային և առևտրային կապերին՝ պայմանով, որ դրանք «հարգում են ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ առանց միջամտելու կողմերի սուվերենությանը»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել