Գրանցվել
Գրանցվել
Վրաստանի սահմանին հայկական գազատարների կուտակման խնդիրը կլուծվի․ Գևորգ Պապոյան
15 ՀՈՒԼ 2025 06:16
Վրաստանի սահմանին հայկական գազատարների կուտակման խնդիրը կլուծվի․ Գևորգ Պապոյան

Վրաստանի սահմանին հայկական գազատարների կուտակման խնդիրը կլուծվի․ Գևորգ Պապոյան

15 ՀՈՒԼ 2025 06:16
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար»,– նշել է Պապոյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը աշխատում է խնդիրը կարգավորելու ուղղությամբ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ստեփանծմինդա-Լարս վրացական մաքսային հաշվառման կետում մի քանի օր է՝ կուտակված են Ռուսաստանից Հայաստան ուղևորվող հայկական գազատար մեքենաները։
Վարորդների խոսքով՝ վրացական կողմը խստացրել է վերահսկողությունը. բոլոր մեքենաները ենթարկվել են ռենտգեն ստուգման, իսկ դրանից հետո վարորդներից առանց բացատրությունների խլել են փաստաթղթերը։
Մատակարարումների ուշացումների հետևանքով Հայաստանում հեղուկ գազի գինը բարձրացել է մոտ 50 դրամով։
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել
Հայկական գազատարների խնդիրը կլուծվի. Գևորգ Պապոյան | ReOpen