Ղրղզստանի խորհրդարանը ինքնալուծարվեց
Գրանցվել
Գրանցվել
Ղրղզստանի խորհրդարանն ինքնալուծարվեց
25 ՍԵՊ 2025 07:52
Ղրղզստանի խորհրդարանն ինքնալուծարվեց

Ղրղզստանի խորհրդարանն ինքնալուծարվեց

25 ՍԵՊ 2025 07:52
Ղրղզստանի խորհրդարանը՝ Ժոգորկու Կենեշը, սեպտեմբերի 25-ին պատմական որոշում է կայացրել ինքնալուծարման մասին։ Նախաձեռնությանը միաձայն կողմ է քվեարկել ներկա 84 պատգամավորը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են սույն թվականի նոյեմբերի 30-ին։
Ինքնալուծարման նախաձեռնության հիմնական պատճառը 2026 թվականին սպասվող քաղաքական լարվածությունից խուսափելու ցանկությունն է։ Ինչպես բացատրել է պատգամավոր Ուլան Պրիմովը, Ղրղզստանում 2026 թվականի նոյեմբերին նախատեսված էին խորհրդարանական, իսկ մեկ ամիս անց՝ նախագահական ընտրություններ։ Նրա խոսքով՝ քաղաքական տուրբուլենտությունից խուսափելու համար Ժոգորկու Կենեշի ընտրություններն ավելի վաղ անցկացնելը ճիշտ որոշում է։ Բացի այդ, Պրիմովը հիշեցրել է, որ վերջերս ընդունվել է խորհրդարանական ընտրությունների մասին նոր օրենք, որով կստեղծվի 30 բազմամանդատ ընտրատարածք, որոնցից յուրաքանչյուրում կընտրվի 3-ական պատգամավոր։
Ինքնալուծարման որոշումից առաջ Ժոգորկու Կենեշն աննախադեպ արագությամբ է աշխատել՝ ընդամենը 2 ժամում քննարկելով օրակարգային 35 հարց։ Խոսնակը խնդրել էր պատգամավորներին խնայել ժամանակը և երրորդ ընթերցմամբ օրինագծերի դեպքում քվեարկել առանց քննարկման։
Ինքնալուծարված խորհրդարանի խոսնակ Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն հայտարարել է, որ գործող գումարումը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նոր պատգամավորական կորպուսի առաջին նիստը՝ ընդգծելով, որ պատգամավորներին կհրավիրի միայն արտակարգ իրավիճակների դեպքում։ Նիստից հետո պատգամավորները դահլիճը լքել են բարձր տրամադրությամբ։
Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թինչտինբեկ Շայնազարովը հաստատել է, որ ընտրությունները կկայանան նոյեմբերի 30-ին։ Առաջիկա հինգ օրվա ընթացքում նախագահը կստորագրի արտահերթ ընտրությունների մասին հրամանագիրը, որից հետո ԿԸՀ-ն կսահմանի ընտրատարածքների սահմանները, և կմեկնարկի թեկնածուների առաջադրման փուլը։ Նախընտրական քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 10-ից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել