Կիևի և Բուդապեշտի միջև վեճ է հասունացել «Դրուժբա»-ի պատճառով
25 ՕԳՍ 2025 05:52

Կիևի և Բուդապեշտի միջև վեճ է հասունացել «Դրուժբա»-ի պատճառով
25 ՕԳՍ 2025 05:52
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան օգոստոսի 24-ին կոչ է արել իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյին չթելադրել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն։ «Պետք չէ Ուկրաինայի նախագահին ցույց տալ, թե ինչ և երբ անել կամ ասել։ Նա Ուկրաինայի, ոչ թե Հունգարիայի նախագահն է», - գրել է Սիբիգան X սոցիալական ցանցում։
Վեճի առիթ է դարձել Սիյարտոյի արձագանքը Զելենսկու հայտարարությանը՝ Ուկրաինայի անկախության 34-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ Զելենսկին ակնարկել է, որ «Դրուժբա» նավթամուղի վրա հարձակումները կապված են Հունգարիայի դիրքորոշման հետ՝ Ուկրաինայի ԵՄ անդամակցության հարցում, նշում է ուկրաինական «Եվրոպական ճշմարտություն» պարբերականը։ «Մենք միշտ աջակցել ենք Ուկրաինայի և Հունգարիայի միջև բարեկամությանը։ Իսկ այժմ «Դրուժբայի» գոյությունը կախված է Հունգարիայի դիրքորոշումից», - ասել է Զելենսկին։
Սիյարտոն կոչ է արել Զելենսկուն չսպառնալ Հունգարիային և «դադարեցնել անխոհեմ հարձակումները» Հունգարիայի էներգետիկ անվտանգության վրա։
Մեկնաբանելով Սիյարտոյի խոսքերն էներգետիկ անվտանգության մասին՝ Անդրեյ Սիբիգան կոչ է արել Հունգարիային դիվերսիֆիկացնել նավթի մատակարարումները և դառնալ «Ռուսաստանից անկախ, ինչպես Եվրոպայի մնացած մասը»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ի գիշերը Ուկրաինայի ԶՈՒ-ն հարված է հասցրել ՌԴ Տամբովի մարզում գտնվող Նիկոլսկայա նավթապոմպային կայանին, ինչի հետևանքով «Դրուժբա» մայրուղային նավթամուղով նավթի փոխադրումը լիովին դադարեցվել է։ Ռուսական նավթի մատակարարումների վերսկսման մասին Հունգարիան և Սլովակիան հայտնել են օգոստոսի 19-ի երեկոյան։
Ավելի վաղ՝ օգոստոսի 13-ին, ուկրաինական անօդաչու թռչող սարքերն հարձակվել էին «Դրուժբա» նավթամուղի խոշորագույն հանգույցի՝ Բրյանսկի մարզում գտնվող «Ունեչա» գծային արտադրական-դիսպետչերական կայանի վրա։ ՌԴ-ից Հունգարիա նավթի մատակարարումները նույնպես ժամանակավորապես դադարեցվել էին։ Օգոստոսի 21-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերն կրկին հարձակվել են «Ունեչա» կայանի վրա, և ներկայումս նավթը խողովակաշարով չի մատակարարվում Հունգարիա և Սլովակիա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել