Կրեմլը ստացել է ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը
28 ՆՈՅ 2025 09:41

Կրեմլը ստացել է ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը
28 ՆՈՅ 2025 09:41
Ժնևյան բանակցությունների արդյունքներով Միացյալ Նահանգները ռուսական կողմին է փոխանցել Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագրի առանցքային դրույթները։ Տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հայտնելով, որ ստացված առաջարկները առարկայական քննարկման կդրվեն հաջորդ շաբաթ, Մոսկվայում։
Թեև Մոսկվան հաստատում է փաստաթղթի ստացումը, սակայն դեռևս չի շտապում հրապարակայնացնել դրա բովանդակությունը։
«Կրեմլը չի բացահայտի Ուկրաինայի կարգավորման հնարավոր պարամետրերի բոլոր մանրամասները. ամեն ինչ կքննարկվի»,- նշել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ առաջիկա քննարկումների ընթացքում պետք է հստակեցվի նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային իրողությունների ճանաչման հարցը։
Իր խոսքում Կրեմլի ներկայացուցիչն անդրադարձել է նաև Կիևի իշխանությունների կարգավիճակին․ «Զելենսկին լեգիտիմության խնդիր ունի և չի ցանկանում Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և պահպանել սահմանադրությունը»,- հավելել է նա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար