Կրեմլը կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ Կարապետյանի գործով․ Պեսկով
25 ՀՈՒՆ 2025 09:57

Կրեմլը կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ Կարապետյանի գործով․ Պեսկով
ՇՏԱՊ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25 ՀՈՒՆ 2025 09:57
Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է նաև Հայաստանի վերաբերող թեմաների մասին։
Ըստ Պեսկովի, Ռուսաստանը կապի մեջ է հայ գործընկերների հետ, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության գործով։ «Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանը մնա բարգավաճ և բարեկամ երկիր, սակայն ընդգծում է՝ հանրապետության ներսում տեղի ունեցողը նրա ներքին գործն է»,- նշել է Պեսկովը։
«Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «Այդ պայմանագիրը շատ անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հավելել է, թե Մոսկվայում հույս ունեն, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա, և խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը հաջողությամբ կավարտվի։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել