Կրակոցներ Վաղարշապատում. Կա՞ վիրավոր
Գրանցվել
Գրանցվել
Կրակոցներ Վաղարշապատի մոտ գտնվող գազալցակայանում. կա վիրավոր
14 ՍԵՊ 2025 06:55
Կրակոցներ Վաղարշապատի մոտ գտնվող գազալցակայանում. կա վիրավոր

Կրակոցներ Վաղարշապատի մոտ գտնվող գազալցակայանում. կա վիրավոր

14 ՍԵՊ 2025 06:55
Այսօր ՝ սեպտեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում ձախակողմյան հատվածում՝ գազալցակայանի մոտ, կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետք Արթուր Բդոյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները։Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր ատրճանակներից կրակած 2 պարկուճ և արնանման հետքեր։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ կա վիրավոր և այս պահին պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են՝ արդյոք վիրավորը հիվանդանոց դիմել է, թե տնային պայմաններում է բուժում ստանում։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակողների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու, վիրավորի ինքնությունը ճշտելու և նրան նույնպես հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել