Կրակոցներ Սպիտակում․ ձերբակալվել է 7 մարդ
15 ՀՈԿ 2025 08:37

Կրակոցներ Սպիտակում․ ձերբակալվել է 7 մարդ
15 ՀՈԿ 2025 08:37
Հոկտեմբերի 14-ի երեկոյան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կրակոցներ են հնչել։ Մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանությունն ու ծեծկռտուքն ավարտվել է 7 հոգու ձերբակալությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի տան մոտ։
Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սպիտակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակոցները տեղի են ունեցել» ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Դերժավայի Արկադի» անունով հայտնի Արկադի Համբարձումյանի տան մոտ։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության բազմաթիվ ստորաբաժանումների աշխատակիցները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 7 անձի։ Ձերբակալվածներից մեկը հենց Արկադի Համբարձումյանի որդին է։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել