Վաղարշապատում ՔՊ-ն խախտե՞լ է բարեգործության արգելքը
Գրանցվել
Գրանցվել
Վաղարշապատում ՔՊ-ն խախտե՞լ է բարեգործության արգելքը
29 ՀՈԿ 2025 14:29
Վաղարշապատում ՔՊ-ն խախտե՞լ է բարեգործության արգելքը

Վաղարշապատում ՔՊ-ն խախտե՞լ է բարեգործության արգելքը

29 ՀՈԿ 2025 14:29
Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կատարելու փաստի ուսումնասիրման վերաբերյալ նյութերը։ Այս մասին 1lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հատկանիշներով (Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը)»,- հայտնեցին կոմիտեից:
Հիշեցնենք՝ 2025 թ. նոյեմբերի 16-ին Էջմիածնում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հոկտեմբերի 21-ին, համայնքի գյուղերից մեկում (Դողսում) ՔՊ կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում:
Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության, միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: Դեպքի առթիվ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել