Գյումրիում ձերբակալվել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը
24 ՀՈԿ 2025 13:10

Գյումրիում ձերբակալվել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը
24 ՀՈԿ 2025 13:10
Գյումրու համայնքապետարանի ձերբակալված աշխատակիցներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է։ Այդ մասին  հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
«Այո խոսքը իմ զոքանչի մասին է, որը համայնքապետարանի աշխատող էր երկար տարիներ, դեռ Վարդան Ղուկասյանից առաջ, կրթության բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար է»,- News .am-ի հետ զրույցում հաստատել է Կարեն Սարուխանյանը։ 
Հարցին՝ դուք չե՞ք պատրաստվում միջնորդել կամ իշխանական ձեր լծակները օգտագործել, որ նրան ազա՞տ արձակեն, պատգամավորը պատասխանել է. «Բացարձակ, ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին և ընդունելու եմ այն որոշումը, որ կայացնելու են իրավապահ մարմինները»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին է Գյումրիում հրմշտոց արձանագրվել մի խումբ քաղաքացիների, համայնքապետարանի աշխատակիցների և ուժային կառույցներ ներկայացուցիչների միջև։ Վերջիններս Գյումրի էին ժամանել համայքապետարանի որոշ պաշտոնյաների, այդ թվում՝ համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին ձերբակալելու համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել