Կոշտան կոչ է անում Պուտինին սկսել խաղաղ բանակցություններ
5 ՍԵՊ 2025 16:02

Կոշտան կոչ է անում Պուտինին սկսել խաղաղ բանակցություններ
5 ՍԵՊ 2025 16:02
Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան դիմել է Պուտինին՝ կոչ անելով «սկսել անմիջական խաղաղ բանակցություններ Զելենսկու հետ»։
«Նախագահ Թրամփը նոր դինամիկա է ստեղծել։ Հասկանալի է, որ նախագահ Զելենսկին ընդունել է այս առաջարկը։ Եվ նույնքան ակնհայտ է, որ նախագահ Պուտինը շարունակաբար ամեն ինչ հետաձգում, հետաձգում, հետաձգում է», – հայտարարել է Կոշտան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարը դեռ Ալյասկայում էր խոստացել երկխոսության գնալ։
ԵԽ ղեկավարը նշել է, որ Պուտինը խոստացել է խաղաղ բանակցություններ սկսել, սակայն ոչինչ դեռևս տեղի չի ունեցել։ Նա ընդգծել է, որ փոխարենը ուժգնացել են ուկրաինական քաղաքների դեմ հարձակումները, ինչն, ըստ նրա՝ «լավ նշան չէ»։
Ելույթն ավարտելով՝ Կոշտան ուղղակիորեն դիմել է Կրեմլին.
«Եթե մենք խաղաղություն ենք ուզում, խնդրում եմ, եկեք նախագահ Զելենսկու մոտ և սկսեք խաղաղ բանակցություններ»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել