Կորյուն Սերոբյանը վերընտրվել է Էթիկայի հանձնաժողովի անդամ
13 ՀՈԿ 2025 07:56

Կորյուն Սերոբյանը վերընտրվել է Էթիկայի հանձնաժողովի անդամ
13 ՀՈԿ 2025 07:56
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ է ընտրվել Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստ:
Կրկին առաջադրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանի թեկնածությունը, ում լիազորությունների ժամկետը՝ որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ, լրացել էր 2025 թվականի հոկտեմբերի 4-ին:
Կորյուն Սերոբյանը կրկին ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ՝ 39 կողմ ձայնով:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել