Ուկրաինայում կասեցվել են արդարադատության նախարարի լիազորությունները
12 ՆՈՅ 2025 10:59

Ուկրաինայում կասեցվել են արդարադատության նախարարի լիազորությունները
12 ՆՈՅ 2025 10:59
Ուկրաինան վարչապետի հայտարարության համաձայն՝ ժամանակավորապես դադարեցվել են արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյի լիազորությունները։ Այս որոշումը կայացվել է էներգետիկ ոլորտում առանձնապես խոշոր չափերի կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ սկսված լայնածավալ հետաքննության շրջանակում, հայտնում է Reuters-ը։
Խոսքը 100 միլիոն դոլարի կաշառքի ենթադրյալ սխեմայի մասին է, որի առնչությամբ ուկրաինական իշխանությունները մեղադրանք են առաջադրել արդեն յոթ անձի։ Գործում ներգրավված են էներգետիկայի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչը հանրային մեծ զայրույթ է առաջացրել։
Իրավիճակը առավել զգայուն է դարձնում այն փաստը, որ Գերման Գալուշչենկոն, նախքան արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելը, զբաղեցրել է հենց էներգետիկայի նախարարի պաշտոնը։ Նրա նախարարությունից հաստատել են, որ նախարարի նկատմամբ իրականացվում են քննչական գործողություններ, սակայն առայժմ չի հստակեցվում՝ արդյոք դրանք ուղղակիորեն կապված են Ազգային հակակոռուցպիոն բյուրոյի կողմից վարվող այս գործի հետ։
Էներգետիկ ոլորտում կաշառքի վերաբերյալ մեղադրանքները չափազանց ցավոտ են ընկալվում հանրության կողմից, որը ստիպված է դիմանալ ամենօրյա երկարատև հոսանքազրկումներին։ Դեռ նախքան ձմռան ցրտերի սկսվելը, երկրի ենթակառուցվածքների վրա ռուսական զանգվածային հարձակումների պատճառով ստեղծված ծանր իրավիճակում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալը թեմային լրացուցիչ երանգներ է հաղորդում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել