Պայթյուն Չելյաբինսկում. զոհերի թիվը հասել է 10-ի
Գրանցվել
Գրանցվել
Չելյաբինսկի գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 10-ի
23 ՀՈԿ 2025 08:08
Չելյաբինսկի գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 10-ի

Չելյաբինսկի գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 10-ի

23 ՀՈԿ 2025 08:08
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքում գտնվող «Պլաստմաս» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։ Այդ մասին հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսեյ Տեքսլերը։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, որոնք շարունակում են փլատակների մաքրման աշխատանքները, քանի որ դրանց տակ դեռ կարող են մարդիկ լինել։ Հրդեհը արդեն մարվել է։ Հիվանդանոց է տեղափոխվել 5 մարդ, որոնցից երկուսը գտնվում են այրվածքաբանական կենտրոնում։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Տուժածներին և նրանց ընտանիքներին ցուցաբերվում է նաև հոգեբանական օգնություն։
Կոպեյսկ քաղաքում պայթյունից հետո հայտարարվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Նահանգապետը շեշտել է, որ պայթյունը անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանք չէ։ Դեպքի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ անվտանգության տեխնիկայի կանոնների խախտման հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Նախնական վարկածով՝ միջադեպը տեղի է ունեցել տեխնոլոգիական գործընթացում անվտանգության կանոնների խախտման պատճառով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել