Կոնյակի արտահանման հարցը լուծվե՞ց. Մանրամասներ | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է. Էկոնոմիկայի նախարար
30 ՀՈՒԼ 2025 06:24
Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է. Էկոնոմիկայի նախարար

Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է. Էկոնոմիկայի նախարար

30 ՀՈՒԼ 2025 06:24
«Այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է։ Օրինակ երեկ Վրաստանի գործընկերները մեզ են փոխանցել հերթական տվյալները, ըստ որի, օրվա ընթացքում վրացական Գեզի մաքսակետից կարող էին դուրս գալ շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա։ Եվս 1 մեքենա չէր անցել փորձաքննությունը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ այս վիճակագրությանը մեկ բան է ապացուցում, որ Հայաստանից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունը (այս դեպքում ավելի քան 96%-ը) ունի պատշաճ որակ և համապատասխանում է կոնյակին ներկայացվող բոլոր ստանդարտներին։
Հիշեցնենք, որ Վրաստան այցի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից՝ հայկական կոնյակի (բրենդի) արտահանման ժամանակ ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային խումբն արդեն գործում է, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել