Լատինական Ամերիկայում ձերբակալվել է իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը
12 ՀՈՒԼ 2025 08:43

Լատինական Ամերիկայում ձերբակալվել է իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը
12 ՀՈՒԼ 2025 08:43
Կոլումբիայի իշխանությունները ուրբաթ օրը հայտարարել են, որ ձերբակալել են Լատինական Ամերիկայում իտալական «Նդրանգետա» մաֆիայի ենթադրյալ առաջնորդին: Նա մեղադրվում է կոկաինի առաքումները վերահսկելու և Եվրոպայում թրաֆիքինգի ուղիներ ստեղծելու համար, հայտնում է Associated Press-ը։
Ոստիկանությունը կասկածյալին նույնականացրել է որպես Ջուզեպպե Պալերմո, որը հայտնի է նաև որպես «Պեպե», իտալացի, որը հետախուզվում էր Ինտերպոլի «կարմիր ծանուցագրով»։ Կոլումբիայի ոստիկանապետ Կառլոս Ֆերնանդո Տրիանան հայտարարել է, որ ձերբակալվածը համարվում է «Նդրանգետա» մաֆիայի դուստր կառույցներից մեկի անդամ։
«Նդրանգետան», որը Իտալիայի ամենաազդեցիկ և գաղտնի հանցավոր կազմակերպություններից մեկն է, ընդլայնել է իր ազդեցությունը արտերկրում: Այն համարվում է Եվրոպա կոկաին ներմուծող հիմնական կազմակերպություններից մեկը։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել