Կոչուբաևի խափանման միջոցը փոխվել է․  կալանքի փոխարեն՝ բացակայելու արգելք
28 ՀՈԿ 2025 11:42

Կոչուբաևի խափանման միջոցը փոխվել է․ կալանքի փոխարեն՝ բացակայելու արգելք
28 ՀՈԿ 2025 11:42
Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ 
«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»,- գրել է նա սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ Կոչուբաևի կինը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, և դիմել են դատախազին՝ Կոչուբաևի  խափանման միջոցը փոխելու համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել