Կոբախիձեն չեղարկեց հանդիպումը ԵԱՀԿ նախագահի հետ
Գրանցվել
Գրանցվել
Կոբախիձեն չեղարկել է հանդիպումը ԵԱՀԿ նախագահի հետ
15 ՀՈԿ 2025 07:22
Կոբախիձեն չեղարկել է հանդիպումը ԵԱՀԿ նախագահի հետ

Կոբախիձեն չեղարկել է հանդիպումը ԵԱՀԿ նախագահի հետ

15 ՀՈԿ 2025 07:22
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է հանդիպումը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ «Երեկվա անօրինական հանրահավաքին մասնակցելու և կեղծ հայտարարությունների պատճառով վարչապետը չեղարկել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ նախատեսված հանդիպումը», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել էր տարածաշրջանային այցով։ Հոկտեմբերի 14-15-ը նա ՀՀ-ում էր։ Ադրբեջան կատարելիք այցը չեղարկվել էր՝ ըստ էության, Բաքվի նախաձեռնությամբ։ Վրաստանի վարչապետի դեմարշը դարձավ հերթական ձախողումը՝ Էլինա Վալտոնենի տարածաշրջանային այցի շրջանակում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել