Կիևը թաքցնում է զորքերի աղետալի վիճակը. Պեսկով
5 ՆՈՅ 2025 10:13

Կիևը թաքցնում է զորքերի աղետալի վիճակը. Պեսկով
5 ՆՈՅ 2025 10:13
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևը թաքցնում է Կուպյանսկի և Կրասնոարմեյսկի ուղղություններում իր զորքերի «աղետալի վիճակը»՝ մերժելով լրատվամիջոցների համար այդ շրջաններ այցելելու Ռուսաստանի առաջարկը։
«Կրեմլին հայտնի չէ որևէ ուկրաինացի լրագրողի մասին, որը ցանկություն կհայտներ մեկնել ուկրաինական զորքերի շրջափակման գոտի», - նշել է Պեսկովը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Կրեմլը տեսնում է արևմտյան լրագրողների մեծ հետաքրքրությունը նախագահ Պուտինի առաջարկի նկատմամբ՝ այցելելու ուկրաինական զորքերի շրջափակման ենթադրյալ շրջաններ։ Իր ճեպազրույցի ընթացքում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը անդրադարձել է նաև մի շարք այլ թեմաների։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան հստակություն չունի այն հարցում, թե ինչ տեսակի միջուկային զինատեսակներ է պատրաստվում փորձարկել Միացյալ Նահանգները։ Այս համատեքստում նա ընդգծել է Ռուսաստանի սպառազինության համակարգերի զարգացման կարևորությունը։ Նրա խոսքով, այն պետք է «հուսալի վահան դառնա «տաք գլուխների» դեմ, որոնք պոտենցիալ պատրաստ են չմտածված գործողությունների»։
Կրեմլի խոսնակը ափսոսանք է հայտնել այն առթիվ, որ Մոլդովայի կառավարությունը շարունակում է Ռուսաստանի հետ հակադրվելու քաղաքականությունը։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Պեսկովը «փակ տեղեկատվություն» է անվանել «Բուրեվեստնիկ» հրթիռի և «Պոսեյդոն» ստորջրյա սարքի ստեղծողների պարգևատրման մասին տվյալները՝ ընդգծելով այդ նախագծերի գաղտնիության բարձր մակարդակը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել