Խուզարկություններ Երևանում․ 29 ձերբակալված
Գրանցվել
Գրանցվել
Խուզարկություններ Երևանում. 29 ձերբակալված, հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
7 ՆՈՅ 2025 07:48
Խուզարկություններ Երևանում. 29 ձերբակալված, հայտնաբերվել է զենք ու թմրանյութ

Խուզարկություններ Երևանում. 29 ձերբակալված, հայտնաբերվել է զենք ու թմրանյութ

7 ՆՈՅ 2025 07:48
Հանցավորության կանխարգելման միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է աշխատանքները ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման ուղղությամբ։ Ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հերթական միջոցառումն են իրականացրել Քրեական ոստիկանության ծառայողները։
Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ մի շարք անձանց վերաբերյալ, որոնք տանն ու ավտոմեքենայում ապօրինի պահում են զենք-զինամթերք:
Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել տարբեր անձանց պատկանող 47 հասցեներում և 9 ավտոմեքենաներում:
Հայտնաբերվել են ատրճանակներ, զինամթերք, նաև թմրանյութ` կոկաին, մարիխուանա և մեթադոնային լուծույթ:
29 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախաքննությունը շարունակվում է։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել