Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է Թալինի սոցիալական ծառայությունը
12 ՍԵՊ 2025 10:18

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է Թալինի սոցիալական ծառայությունը
12 ՍԵՊ 2025 10:18
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնում. կան ձերբակալվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն ReOpen.Media-ի հետ զրույցում հաստատեց ձերբակալությունների մասին լուրը։
«Հաստատում ենք, որ կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել