«Զանգեզուրի միջանցք» ՀՀ-ում չի գործելու․ Խուդաթյան
Գրանցվել
Գրանցվել
ՀՀ-ում «Զանգեզուրի միջանցք» չի գործելու, կա «Խաղաղության խաչմերուկ». Խուդաթյան
22 ՕԳՍ 2025 13:34
ՀՀ-ում «Զանգեզուրի միջանցք» չի գործելու, կա «Խաղաղության խաչմերուկ». Խուդաթյան

ՀՀ-ում «Զանգեզուրի միջանցք» չի գործելու, կա «Խաղաղության խաչմերուկ». Խուդաթյան

22 ՕԳՍ 2025 13:34
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությանը, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։
Խուդաթյանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, մասնավորապես, մեկնաբանելով Թուրքիայի պաշտոնակցի հայտարարությունը, թե «Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։
«ՀՀ տարածքում կարող են գործել եւ իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են ՀՀ կառավարության կողմից։ Այդպիսիք են օրինակ «Հյուսիս–Հարավ», «Խաղաղության խաչմերուկ», TRIPP ծրագրերը։
Նշված չափանիշին չհամապատասխանող որեւէ անվանումով ենթակառուցվածք ՀՀ տարածքում չի գործելու։ Ինչ վերաբերվում է Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական համագործակցությանը, ՀՀ-ն պատրաստ է եւ հետաքրքրված է դրանով։ Համագործակցության տրանսպորտային բաղադրիչը արտահայտված է հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որից բխող նախագիծ է նաեւ TRIPP–ը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը։
Մենք ակտիվորեն պատրաստվում ենք այս ծրագրի իրագործման մեկնարկին եւ Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, համաձայն օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ընդունված Հռչակագրի, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ ԱՄՆ նախագահը»,- նշել է Խուդաթյանը՝ հիշեցնելով, որ Երևանը հրապարակավ պատրաստակամություն է հայտնել վերաբացել նաև Գյումրի-Կարս երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչն էլ ավելի կամրացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել