Հրդեհ Խոսրովի անտառում. Ինչ է հայտնի
Գրանցվել
Գրանցվել
Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել
26 ՀՈՒԼ 2025 13:04
Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել

Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել

26 ՀՈՒԼ 2025 13:04
Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: ՆԳՆ Փրկարար ծառայությունից հաստատում են և տեղեկացնում, որ իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ:
«Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։
Ընդհանուր առմամբ ներգրավված են 41 փրկարարական ծառայող։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ»,- հայտնում են ՆԳՆ-ից՝ խոստանալով տրամադրել լրացուցիչ տեղեկություններ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել