Դրոնի պայթյուն Խարկովում. Երկու զոհ
Գրանցվել
Գրանցվել
Խարկովում դրոնի պայթյունից երկու բնակիչ է զոհվել
4 ՍԵՊ 2025 11:10
Խարկովում դրոնի պայթյունից երկու բնակիչ է զոհվել

Խարկովում դրոնի պայթյունից երկու բնակիչ է զոհվել

4 ՍԵՊ 2025 11:10
Սեպտեմբերի 4-ին Ուկրաինայի Խարկովի մարզի Կազաչյա Լոպան գյուղում երկու բնակիչ է զոհվել, ևս երկուսը՝ ծանր վիրավորումներ ստացել՝ ռուսական FPV անօդաչու թռչող սարքի պայթյունից։
Ինչպես հայտնել է տեղի վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Զադորենկոն, տեղացի բնակիչների խումբը անօդաչու սարքը «վերցրել է որպես ավար»՝ առանց մանրամասնելու, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Նրանք սարքը տեղափոխել են փակ տարածք, որտեղ փորձել են ապամոնտաժել մարտական մասը, որն էլ պայթել է։
Զադորենկոն նշել է, որ վիրավորների տարհանումը բարդացել է Կազաչյա Լոպանի վրայով ռուսական անօդաչու սարքերի ակտիվության պատճառով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել