Միավորումը հաղթանակի գրավականն է. Խաչիկ Մանուկյան
16 ՆՈՅ 2025 06:35

Միավորումը հաղթանակի գրավականն է. Խաչիկ Մանուկյան
16 ՆՈՅ 2025 06:35
Եթե չմիավորվենք, կփոշիացնենք մեր եղած քվեները․ Խաչիկ Մանուկյան
Ընտրապայքարի ընթացքում տեսել եմ ընդդիմության հաղթանակը, մնում է, որ այս հաղթանակը վավերացվի քվեների տեսքով։ Եթե ընտրողների մասնակցությունը բարձր լինի, ապա ընդդիմությունը կհաղթի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը։
Ըստ Մանուկյանի՝ ժողովուրդը կարողացել է դուրս գալ թմբիրից ու հասկանալ, որ ազգ ու երկիր են կորցնում։ Մանուկյանը նաև նշեց, որ կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնում է․ «Եթե չմիավորվենք, կփոշիացնենք մեր եղած քվեները»։ Վստահ է, որ Վաղարշապատում ընդդիմությունըհաղթանակ կտանի։ «Վստահ եմ՝ զարթոնքը սկսվելու է Վաղարշապատով»,- քվեարկությունից հետո հայտարարել է Մանուկյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել