Նախագահը կոչ է անում ՀՀ դեսպաններին
Գրանցվել
Գրանցվել
Խաղադրույքներ բարձր են․ նախագահ Խաչատուրյանի կոչը ՀՀ դեսպաններին
25 ՕԳՍ 2025 05:40
Խաղադրույքներ բարձր են․ նախագահ Խաչատուրյանի կոչը ՀՀ դեսպաններին

Խաղադրույքներ բարձր են․ նախագահ Խաչատուրյանի կոչը ՀՀ դեսպաններին

25 ՕԳՍ 2025 05:40
Մեր սպասելիքները բարձր են, քանի որ խաղադրույքները ևս բարձր են՝ մեր սահմանների անվտանգությունը և մեր ժողովրդի վստահությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նա օգոստոսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին:
«Նորանկախ Հայաստանի պատմության մեջ օգոստոսի 8-ը դիվանագիտության մեծ նվաճում եմ համարում, որը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը՝ պատերազմական և ռազմական տրամաբանությունից անցում կատարելով դեպի խաղաղության և տնտեսական զարգացման ու բարգավաճման տարածաշրջան: Պետք է արձանագրենք, որ այս նվաճումը դժվար տրվող ընտրությունների, քրտնաջան դիվանագիտության և մեր քաղաքացիների կոլեկտիվ կամքի արդյունք է։ Սա չի նշանակում ջանքերի ավարտ, այլ ավելի շուտ՝ այն նոր գլխի սկիզբ է, որը յուրաքանչյուրիս առջև ավելի հստակ առաջադրանքներ է դնում:
Մեր սպասելիքները բարձր են, քանի որ խաղադրույքները ևս բարձր են՝ մեր սահմանների անվտանգությունը և մեր ժողովրդի վստահությունը։ Զգուշավոր լավատեսություն ցուցաբերելով և մշտապես առաջնահերթություն տալով Հայաստանի անվտանգությանն ու ազգային շահերին՝ միաժամանակ պետք է բաց լինել կառուցողական երկխոսության և տարածաշրջանային համագործակցության համար։
Կայուն խաղաղությունը Հայաստանի համար հսկայական տնտեսական ներուժ կբացահայտի։ Մեր առջև կարող են բացվել առևտրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում նախաձեռնություններ, որոնք կարող են մեր տարածաշրջանը վերածել համագործակցության կենտրոնի։
Հատկապես կարևորում եմ նախաձեռնողական դիվանագիտության և փափուկ ուժի նախաձեռնությունների վրա կենտրոնացումը։ Ներկայում նախապատրաստվում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի և Լիբանանի Հանրապետության նախագահության գլխավոր տնօրինության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Հայաստանը կլինի առաջին երկիրը, որի հետ Լիբանանը կստորագրի նման հուշագիր: Առաջարկում եմ նման հուշագրերի կնքումը նախաձեռնել նաև այլ երկրների հետ:
Մեր առաջնահերթությունը պետք է լինի կայուն նորարարությունը, որը կխթանի կանաչ էներգիան, խելացի տեխնոլոգիաները և էկոլոգիապես մաքուր գործելակերպը։
Հաջորդ տարին առանձնահատուկ է լինելու, քանզի ի թիվս այլոց հյուրընկալելու ենք Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Նման խոշորամասշտաբ համաժողովների բարձր մակարդակով անցկացումը կապահովի Հայաստանի միջազգային տեսանելիությունը և զգալի տնտեսական օգուտներ։
Հարկ է աջակցել հավասարակշռված և կառուցողական մեդիա արշավների ստեղծմանը, որոնք կընդգծեն խաղաղ համակեցության կարևորությունն ազգերի համար և կլուսաբանեն համագործակցության հաջողված պատմությունները։
Այստեղ հատկապես կարևոր է Ձեր՝ որպես դեսպանների դերն այս զարգացումները հաղորդելու և միջազգային աջակցություն ստանալու գործում։
Հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել Դեպի ծով ելք չունեցող երկրների հետ հարաբերություններին, որոնց հետ ունենք զգալի ընդհանուր շահեր: Մեզ նման երկրները քաջ գիտակցում են նման պայմաններում տնտեսական զարգացման սահմանափակումները, միևնույն ժամանակ փոխկապակցվածության ընդլայնման, միջազգային առևտրի, տարածաշրջանային տարանցիկ ուղիներում ներգրավվածության և կապերի կարևորությունը:
Հաշվի առնելով Միջին Արևելքի, Ծոցի Ասիայի, Կենտրոնական Ասիայի երկրների դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման, ինչպես նաև կայուն զարգացման խթանման գործում՝ մեծ նշանակություն եմ տալիս նրանց հետ քաղաքական ակտիվ երկխոսության հետագա ծավալմանը, առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցության խթանմանը։ Այս տարածաշրջանը կարևոր է տնտեսական դիվանագիտության համատեքստում:
Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր, հեռանկարներ ունեցող ուղղություններից է։ Վերջին տարիներին փորձում ենք ակտիվացնել մեր հարաբերություններն Աֆրիկայի երկրների հետ և արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել:
Վերջին տարիներին Լատինական Ամերիկայի տարածաշրջանի պետությունների հետ հարաբերությունների ակտիվացումը վկայությունն է այն բանի, որ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել այլ պետությունների հարաբերությունների աշխարհագրությունը և ընդլայնել համագործակցության ծավալը: Աշխարհագրական հեռավորությունն այսօր այլևս չպետք է խոչընդոտ հանդիսանա հարաբերությունների ամրապնդման համար»,- իր ուղերձում նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել